Ինչու՞ Շոլցը Կիևին Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարում. Գերմանիայից պատասխանել են
Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարի Ագնես Շտրակ-Ցիմերմանը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի ցանկանում Կիեւին Taurus թեւավոր հրթիռներ մատակարարել հեղինակությունը կորցնելու վախի պատճառով, քանի որ այդ դեպքում նա ստիպված կլիներ կրկին ենթարկվել ճնշմանը, ինչպես ավելի վաղ Leopard տանկերն Ուկրաինային հանձնելու դեպքում: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերը տանկերի մատակարարման ժամանակ զիջել է։ Ես վախենում եմ, որ նա դա ընկալել է որպես հեղինակության կորուստ», - պարզաբանել է պատգամավորը Funke մեդիախմբին տված հարցազրույցում։
«Այդ պատճառով Taurus-ի մատակարարման հարցում նա հաստատակամորեն պնդել է իրենը, որպեսզի չհամարվի մարդ, որը եւս մեկ անգամ տեղի կտա ճնշմանը», - կարծում է խորհրդարանականը։
Շտրակ-Ցիմերմանը հայտարարել է, որ հույսը չի կորցնում, որ Շոլցը կգիտակցի իրավիճակի դրամատիկությունը եւ, այնուամենայնիվ, իրերի նկատմամբ այլ տեսակետ կունենա:
Կանցլերը նախկինում բազմիցս մերժել է Taurus-ը Կիևին փոխանցելու հնարավորությունը: Նրա խոսքով ՝ նման հրթիռների արդյունավետ կիրառման համար պահանջվում է գերմանացի զինծառայողների մասնակցություն, իսկ դա հենց այն սահմանն է, որը նա չի ցանկանում հատել:
Նմանատիպ հոդվածներ
Նրանք պնդում են, որ կշարունակեն ընդունել օրենքներ, որոնք կկործանեն ռուսական ամեն ինչ. Լավրով
Կիեւի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, եւ այդ պատճառով նրանց ն...
Կիևի՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու ԱՄՆ-ի թույլտվությունը չի վերաբերում ATACMS հրթիռներին. Սպիտակ տուն
ԱՄՆ-ին փոխանցված զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար Կիևին թույլ տալը չի վերաբերում ATACMS հեռահար հրթիռներին։ Այ...
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան. Կոբախիձե
Վրաստանը պատրաստվում է իր կազմ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան և 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ: Այս մաս...
«Մեր նախագահը գիտի, թե ինչ և ինչպես անել». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային օրն ավարտում է կեսգիշերից հետո, իսկ սկսում՝ վաղ առավոտյան: Այս մասին աս...