ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի Դիլիջան նոր թունել կկառուցվի
ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան հայտնել է, թե պլանավորել են 2 հիմնական մեծ թունելի նոր նախագծային աշխատանքներ սկսել․
«Խոսքը Պուշկինի և Դիլիջանի թունելների մասին է, դրանց վիճակը թե՛ անվտանգության, թե՛ մնացած տեսանկյուններից բարվոք չէ։ Օգտագործել ենք վարկային ծրագրերի խնայողությունները և միջազգային նախագծողին պատվիրակել ենք նախագծային աշխատանքներ»։
Ըստ նրա՝ այս պահին որոշում են ընդունել Պուշկինի թունելն ամբողջությամբ վերականգնելու վերաբերյալ․ «Իսկ Դիլիջանի թունելի մասով էլ կարևոր որոշում ենք կայացրել` նախատեսում ենք նորը կառուցել»։
Ըստ Ղալեչյանի՝ պլանավորել են երկու թունելի շինարարությունն իրականացնել միջազգային ծրագրերով. «Բարձր ստանդարտներ ենք որդեգրել․ թունելների կառուցման, վերակառուցման, անվտանգության շատ բարձր ստանդարտներ, և թունելները վերականգնելու ու կառուցելու ենք ԵՄ թունելների անվտանգության դիրեկտիվին ու ստանդարտներին համապատասխան»։
Փոխնախարարը նշել է, թե Պուշկինի թունելի հետ կապված՝ այս տարի մրցույթ կհայտարարվի, իսկ Դիլիջանի թունելի հարցով՝ հաջորդ տարի. «Հաջորդ տարվա այս ծախսերը արդեն պլանավորել ենք, սրանք մեր առաջնային ծրագրերից են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոս...
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի բնակիչը փորձում է այրել իր գույքը ու չթողնել թշնամուն
Կիրանցում բնակիչների գույքի մի հատվածն իշխանության նախաձեռնած սահմանազատման արդյունքում պետք է անցնի Ադրբեջանին, ինչի հե...