ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար Կապան քաղաքում․ կա տուժած
Մայիսի 29-ին, ժամը 11:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» (վարորդ՝ Տ. Գ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
Օդանավակայանում մարդն ընկել է մեկնող ինքնաթիռի շարժիչի մեջ և մահացել. Ամստերդամ
Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանում մարդն ընկել է մեկնող մարդատար ինքնաթիռի պտտվող շարժիչի մեջ և մահացել։ Դժբախտ պատահար...
Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր
Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտո...