ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղղաթիռով որսագողերը արգելոցում կրակել են երեք գորշ արջերի. Կամչատկա
Ուղղաթիռով որսագողերը Կամչատկայի արգելոցում կրակել են երեք գորշ արջերի: Այս մասին հայտնում է tg ալիք Aviatorschina։
Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում հատուկ պահպանվող բնական տարածքում՝ «Ուդոչկա գետ» մարզային արգելոցում գորշ արջի ապօրինի որսի փաստով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ որսագողերը արգելոց են ժամանել ապրիլի վերջին։
Ապրիլի 22-ին Մի-8 ուղղաթիռով որսորդները գնացել են Ուստ-Բոլշերեցկի շրջանի Բոլշոյե լճի մոտ գտնվող ճամբար:
«Հաջորդ օրը սկսվել է որսը, այն իրականացվել է գերմանական VO-105 (RA-1615G) ուղղաթիռից: Կրակել են առաջին գորշ արջին, այնուհետ քերթել են մաշկը, դրել տոպրակի մեջ, բարձել ուղղաթիռի վրա և թռչել բազա»,- հայտնում է Aviatorschina-ն։
Որսի երկրորդ օրը՝ ապրիլի 24-ին, որսագողերը նույն ուղղաթիռով թռել են Վերշինա Մարկեևա լեռ, որտեղ ծայրահեղ ցածր բարձրության վրա հետապնդեցին վախեցած արջին, որը վազում էր լանջով։ Նրան չի հաջողվել փախչել՝ կենդանին սպանվել է երկու կրակոցով։
Որսագողերի գործողություններին հետեւել է տեղի որսի տեսուչը։ Նա ամեն ինչ նկարահանել է հեռախոսով և նյութերն ուղարկել Կամչատկայի երկրամասում հակակոռուպցիոն աշխատանքները համակարգող հանրային ընդունման հանձնաժողով, որից հետո հայտարարություն է գրել ոստիկանություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի բնակիչը փորձում է այրել իր գույքը ու չթողնել թշնամուն
Կիրանցում բնակիչների գույքի մի հատվածն իշխանության նախաձեռնած սահմանազատման արդյունքում պետք է անցնի Ադրբեջանին, ինչի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Երևանի «ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները նշում են, որ վերջերս տնօրենի ժամանակավո...