ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անհնազանդության ակցիաներ են. կարմիրբերետավորները բերման են ենթարկում մարդկանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտողար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Սոցցանցերում տարածված տեսանյութերի համաձայն`
Փակ է Երևան-Աշտարակ մայրուղին
Երևան-Արմավիր մայրուղին
Ոստիկանները փորձում են ճանապարհից հեռացնել անհնազանդության ակցիայի մասնակիցներին ու բեռնատարները, որոնց օգնությամբ փակվել է ճանապարհը։
Նշենք, որ իրավիճակը լարված է նաև Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ևս մասնակցում է փողոցներ փակելուն. նա իր մեքենայով միտումնավոր ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում` փակելով ճանապարհի այդ հատվածը։ Կարմիր բերետները փորձում են «բերման ենթարկել» Բագրատ Սրբազանի հայտնի մեքենան, որով նա արգելափակել է Աբովյան փողոցը։
Փակ են նաև Հին Երևանցու փողոցը, Տերյան փողոցը, Կորյունի փողոցը, Ազատության պողոտան, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը, Տիգրան Մեծ–Խանջյան հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի բնակիչը փորձում է այրել իր գույքը ու չթողնել թշնամուն
Կիրանցում բնակիչների գույքի մի հատվածն իշխանության նախաձեռնած սահմանազատման արդյունքում պետք է անցնի Ադրբեջանին, ինչի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Երևանի «ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները նշում են, որ վերջերս տնօրենի ժամանակավո...