Արեգակի վրա ամենաբարձր դասի հզոր բռնկում է տեղի ունեցել․ այն մագնիսական փոթորիկ կառաջացնի՞
Արեգակի վրա այսօր՝ Երևանի ժամանակով ժամ 11։05-ին, ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, տեղեկացնում է հայտնում է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան։ Մայիսի 10–12-ը տեղի ունեցած նմանատիպ բռնկումը G5 դասի մագնիսական հզոր փոթորիկ էր առաջացրել։ Այսօրվա իրադարձությունը ևս կարող է մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, նշում են գիտնականները՝ հավելելով, սակայն, որ դեռ վաղ է խոսել Երկրի վրա դրա հնարավոր ազդեցության մասին։
Գիտնականները ենթադրում են, որ բռնկումը տեղի է ունեցել Արեգակի հեռավոր կողմում: Ըստ նրանց՝ բռնկման կենտրոնը գտնվում է Արև-Երկիր գծից հեռու։
Գիտնականները նաև նշել են, որ եթե Արեգակի վրա գտնվող №3664 տարածաշրջանը, որը պահպանել է իր էներգիան, իսկապես փոխում է իր դիրքը դեպի Երկրի ուղղությամբ, ապա հաջորդ հանգստյան օրերին արդեն նոր բռնկումներն են սպասվում։
«Մոտ հունիսի 1-ից մեր մոլորակը կհայտնվի բռնկվող մասնիկների և պլազմայի ամպերի բաշխման հատվածում»,- պարզաբանել են Լաբորատորիայում։
2024-ին Արեգակի բռնկումների թիվն աճել է։ Գիտնականները դա պայմանավորում են արեգակնային 11-ամյա ցիկլով, որը մոտենում է իր առավելագույնին։ Արևային բռնկումները դասակարգվում են հինգ հզորության մակարդակների՝ A-ից մինչև X, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ կատեգորիա 10 անգամ ավելի մեծ է, քան նախորդը: Ավելի բարձր X դասի բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել Երկիր հասնելու ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր դասի ուժեղագույն բռնկում
Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել Х ամենաբարձր դասի նոր ուժեղագույն բռնկումը: Այս մասին հայտնում է ՏԱՍ...
Չինական զոնդը թռել է Լուսնից՝ իր հետ վերցնելով լուսնային գրունտի նմուշներ
Չինական «Չանյե 6» լուսնային զոնդը լուսնի հեռավոր կողմից օդ է բարձրացել՝ հողի նմուշներով: Այս մասին հայտնել Է Չինաստանի ա...
Շիրակի թեմի առաջնորդը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը․ «Հրապարակ»
Hraparak.am-ը գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականը պահանջող հոգևորականներին. «Եթե ո...
Երկրագունդը երկրորդ օրն է «ապրում» ծայրահեղ մագնիսական փոթորիկների մեջ
Երկիրը ապրում է իր ամենամեծ փոթորիկը վերջին 20 տարվա ընթացքում և երրորդը՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մա...