Հունիսի 1-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթեր
Ուղիղ թռիչքի տևողությունը մոտ 7 ժամ է, երկկողմանի ավիատոմսերի միջին արժեքը` 350 հազար դրամ։
Հունիսի 1-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք Armenia Airways ավիաընկերության պաշտոնական կայքից։
Կայքէջում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան 2023–ի մայիսի 8-ին հայ-հնդկական համաժողովում հայտարարել էր, որ աշխատում են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու ուղղությամբ։ Դիվանագետը նշել էր, որ Երևանի և Նյու Դելիի միջև ուղիղ չվերթերի հաստատումը կողմերի խնդիրներից մեկն է համագործակցության զարգացման համար, և երկու երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:
Հավելենք, որ 2009 թվականին Երևան-Նյու Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր էր իրականացնում «Արմավիա» ավիաընկերությունը, որը հետագայում սնանկացավ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...