ՌԴ-ից նշել են «Կրոկուս»-ի վրա հարձակվողներին նախապատրաստողին, ֆինանսավորողին և հարձակումը համակարգողին

ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակվողների նախապատրաստումը, ֆինանսավորումը, հարձակումն ու հեռացումը «համակարգել են» «Վիլայաթ Խորասանի» (ՌԴ-ում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղ) անդամները: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չնայած հետաքննությունը դեռ ընթանում է, կարելի է վստահորեն ասել, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ներգրավված է ահաբեկչության մեջ:


«Պարզվել է, որ ահաբեկիչների նախապատրաստական գործողությունները, ֆինանսավորումը, հարձակումն ու հեռացումն համացանցի միջոցով համակարգել են «Վիլայաթ Խորասան» խմբավորման անդամները, որոնք գտնվում էին աֆղանա-պակիստանյան գոտում։ Հարձակման չորս մասնակիցներից երկուսը Ռուսաստան են ժամանել Թուրքիայից ահաբեկչությունից քիչ առաջ»,—ասել Է Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:


Որպես «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը ուկրաինական կողմի մասնակցության ապացույց՝ ԱԴԾ ղեկավարը հայտարարել է, որ հարձակումից հետո գրոհայինները «հստակ հրահանգ են ստացել շարժվել դեպի Ուկրաինական սահման», որտեղ «այն կողմից» նրանց համար պատրաստ է եղել այսպես կոչված «պատուհանը»:


Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ ահաբեկչության գործով արդեն ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ կատարողներն ու հանցակիցները: ԱԴԾ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ գործընկերներին (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան) «Կրոկուսում» ահաբեկչության հետաքննությանն աջակցելու համար: ԱԴԾ ղեկավարը պնդում է, որ «Կրոկուսի» ահաբեկչության պատվիրատուները ցանկացել են վնաս հասցնել ԱՊՀ երկրների հարաբերություններին։ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, որը ներկա է նիստին, նշել է, որ մարտին տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց, որ ահաբեկչությունը շարունակում է մնալ մեր ժամանակների ամենասուր խնդիրը և սպառնալիք միջազգային անվտանգության ողջ համակարգին:


Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Զոհվել է 144 մարդ, ևս 551-ը տուժել են։ Դատարանը ձերբակալել է 4 ենթադրյալ կատարողների՝ Դալերջոն Միրզոևին, Սաիդակրամի Ռաչաբալիզոդուին, Շամսիդինի Ֆարիդունիին և Մուհամմադսոբիր Ֆայզովին։ Ավելի ուշ ձերբակալվել են նաև հարձակվողների ենթադրյալ հանցակիցները։ Ուկրաինան և ԱՄՆ-ը բազմիցս հերքել են ահաբեկչությանը իրենց մասնակցությունը: