ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ 50 կիսամերկ տղամարդու միջև
Ղրիմում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև: Միջադեպին մասնակցել է մոտ 50 կիսամերկ տղամարդ, որոնք միմյանց ծեծել են հանրության աչքի առաջ: Որ երկրից են միգրանտները չի նշվել:
Մինչ անվտանգության ուժերը ժամանել են, միջադեպի բոլոր մասնակիցները անհետացել էին դեպքի վայրից։ Այժմ նրանց փնտրում է Ղրիմի Ոստիկանությունը:
Ականատեսները տեսագրել են Սիմֆերոպոլում տեղի ունեցած ծեծկռտուքը։
«Սոցիալական ցանցերում հայտնվել է Սիմֆերոպոլի փողոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը», -Telegram-ի իր ալիքում գրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Քաղաքական գործիչը հայտնել է, որ իրավիճակը ՆԳՆ-ի և Ղրիմի ղեկավարության վերահսկողության ներքո է:
«Առաջիկայում ծեծկռտուքի բոլոր մասնակիցները կպարզվեն և կպատժվեն օրենքին համապատասխան», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն․ կիրանցեցին՝ Փաշինյանին
«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախնական տվյալներով կա 1 զոհ. Մանրամասներ՝ Դեբեդի վարարումից
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում սկսվել է Համազգային հանրահավաքը
Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական...