Հայաստանում ապրիլին գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ
2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։
Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասան 30-32°C-ի։
Ամենատաք ապրիլն ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23․4մմ կամ նորմայի 33%-ը։ Նման սակավ տեղումների քանակ Հայաստանում չէր դիտվել ապրիլ ամսին՝ սկսած 1935 թվականից։
Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։
Նմանատիպ հոդվածներ
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ Կիրանցի բնակիչ
Կիրանցի բնակիչ Վլադի արհեստանոցը մնալու է ադրբեջանական կողմին։ Նա NEWS.am-ին պատմում է, որ արհեստանոցից հանել է գործիքնե...
Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվե՞լ է․ պարզաբանում են քաղաքապետարանից
Հասարակական տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։...
ՄԻՊ-ը Սյունիքում մասնակցել է Վերջին զանգին
Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ այցելել է սահմանամերձ «Սյունիքի մարզի» և...
Շուռնուխ․ ադրբեջանցիների հետ կիuված գյուղում կյանքը կանգ է առել, ապրելու մասին, 4 տարի է, մոռացել են․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝...