Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում

Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։


Օդերևութաբանները մայիսի 22-ին կարճատև անձրև և ամպրոպ են կանխատեսում նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 21-23, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։