Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-25-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մայիսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում մայիսի 21 ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակ...
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
Լրացումներ և փոփոխություններ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում
Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման...