Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում
Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։
Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասել են՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են իրականացնում։
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Այլընտրանքային ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց նորակառույց դպրոցի հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։
Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդվեց, որ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է, այն կբերվի միջազգային ստանդարտների։
«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար», - Ֆեսբուքում գրել էր Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:
Շաբաթ օրը Կիրանց էլ այցելել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա գյուղացիների հետ էր հանդիպել, լսել մտահոգություններն ու՝ շեշտել՝ «ճանապարհը կկառուցեն, ինքն իրենով կլինի նաև անվտանգություն»։
Նախարարը նաև խոստացել էր՝ տեխնիկական բոլոր չափորոշիչները կպահպանվեն։ «Մենք պետք է տեխնիկական բոլոր նորմերը պահենք՝ և՛ հողերը խնայենք, և՛ ճանապարհի նորմերը պահպանենք՝ թեքությունները, կորերը և այլն, որպեսզի ֆուռերը կարողանան գնալ-գալ։ Գյուղատնտեսական տեխնիկայի համար տեղերը կթողնենք, որ էդ հողերը մշակվեն», - ասել էր Սանոսյանը։
Լուսանկարները՝ «Ազատության»։