ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանց-Աճարկուտ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում․ Հարությունյան
Երեկ մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների:
Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում։ Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։