ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Թավրիզի բնակիչները դիմավորում նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները
Թավրիզի բնակիչներն այսպես են դիմավորում նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինները: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Երևանի «ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները նշում են, որ վերջերս տնօրենի ժամանակավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի բնակիչը փորձում է այրել իր գույքը ու չթողնել թշնամուն
Կիրանցում բնակիչների գույքի մի հատվածն իշխանության նախաձեռնած սահմանազատման արդյունքում պետք է անցնի Ադրբեջանին, ինչի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև․ կան բերման ենթարկվածներ
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոս...