Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։
Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը «դառնում է գործադիր իշխանության ղեկավար և պարտավորվում է օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ պայմանավորվել առաջիկա 50 օրվա ընթացքում նոր նախագահ ընտրելու հարցում»։
Հավելենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ մայիսի 21-ին, Թավրիզ քաղաքում, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակ...
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ. հայտնի է պատճառը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «g...