Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա. հայտնում են Իրանից
Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Հակաճգնաժամային կառավարման գործակալության աշխատակիցներին։
«Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա», - հաղորդել են պաշտոնական աղբյուրները։
Իրանցի պաշտոնյաները նաև տեղեկացրել են, որ զոհերից մեկի՝ այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի մարմինը, ի տարբերություն մնացածների, գրեթե չի այրվել։ «Որոշ տեղեկությունների համաձայն՝ այաթոլլան վթարից հետո մոտ մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ հասցրել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին», - հաղորդում են իրանական աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրու...
Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են. հայտնի է պատճառը
Վատ եղանակի պատճառով ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարական աշխատանքներն իրականացվում են փր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական...