Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին
Եվ Հայաստանը, և Ադրբեջանը բախվում են խաղաղ գործընթացի ընկալման խնդրին, քանի որ երբեք չեն սովորել դրա սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում, որն այս տարի անցկացվում է Երևանում:
Փաշինյանն ընդգծել է, որ այս ոլորտում փորձի բացակայությունը առաջացնում է անորոշություն և անհանգստություն, ինչը խորանում է պատմական փորձով, որն ազդարարում է խաղաղ կարգավորման թվացյալ անհնարինության մասին:
«Այնուամենայնիվ, դարավոր փորձը ցույց է տվել, որ տիեզերք թռչելը նույնպես անհավանական է։ Բայց մարդիկ հասան դրան, քանի որ պատրաստ էին նոր բաներ սովորել: Եվ հիմա դեպի տիեզերք թռիչքներով արդեն ոչ ոքի չես զարմացնի», - հավելել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը: Նա ուշադրություն հրավիրեց անդրտարածաշրջանային հաղորդակցությունների ստեղծման վրա, որոնք կանցնեն տարբեր երկրների տարածքներով՝ կարևորություն ներկայացնելով ինչպես այդ պետությունների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...