Տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան, նրա ուղղությամբ պահել դանակ և կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել
Մայիսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գրում է shamshyan.com-ը:
Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդված 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է տվել, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան, իսկ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նույնպես այցելել է տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ, ապա նաև նռնականման իր, իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:Ինչպես հայտնում է լրատվականը, դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակ...