Փողոցները փակ կլինեն մինչև 22։00-ն․ ՆԳՆ նոր հայտարարությունը
ՆԳՆ ոստիկանությունը ևս մեկ հայտարարություն է տարածել մայրաքաղաքում փողոցների փակ լինելու վերաբերյալ։
«Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
Հիշեցնենք, որ փակ է Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...