Անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ Այս մասին նա հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։
նա նշել է, որ ժողովրդավարությունը պարզապես հանգամանքների բերումով չէ, որ հայտնվել է Հայաստանում։
«Դա, կարծում եմ, լիովին համընկնում է մեր ժողովրդի մտածելակերպի հետ և դա ռազմավարություն է մեր կառավարության համար։ Դա մեր քաղաքական համոզմունքն է։ Դա նաև մեր քաղաքական ինքնությունն է, քանի որ մեր քաղաքական թիմի անդամները իրենց կյանքի մեծ մասը պայքարել են մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաստատման համար։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք այդ բոլոր արժեքները ներդնել մեր երկրում:
Բայց, իհարկե, անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի պատճառով, այլ նաև գլոբալ իրավիճակի պատճառով: Որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը հիմա փլուզվում է։ Պատերազմը, որը տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, դա հետագա զարգացումների մի տեսակ նախերգանք էր»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ. Նրանք հայտարարություն են տարածել
Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսա...