Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին
Ուկրաինական զորքերի ստորաբաժանումները, որոնք փորձում են պահպանել իրենց դիրքերը Խարկովի մարզում, զգալի դժվարություններ են ապրում։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս շաբաթ իրավիճակը Խարկովի մարզում զգալիորեն վատթարացել է։ Իրավիճակը բարդ է, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերն ամեն ինչ անում են պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։
Սիրսկին հավելել է, որ պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու որոշումները, այդ թվում՝ կադրային։
Առավոտյան Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ Ռուսաստանին սահմանակից շրջաններից ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շա...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվ...