ՏԵՍՆՅՈՒԹ․ Հզոր հրդեհ՝ Վարշավայում․ այն ընդգրկել է շենքի մոտ 80%-ը
Այսօր Լեհաստանի մայրաքաղաքում հզոր հրդեհ է բռնկվել. հրդեհվել է խոշոր առևտրային համալիր, որտեղ տեղակայված են մոտ 1400 խանութներ: Հրդեհն ընդգրկել է շենքի մոտ 80%-ը։ Տուժածներ չկան։
Պետական հակահրդեհային ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհը սկսվել է գիշերը և շատ արագ տարածվել շենքի ողջ տարածքում՝ ներսում կուտակված դյուրավառ նյութերի՝ հիմնականում տեքստիլի պատճառով:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բիալոլենկա միկրոշրջանում առևտրի կոնտրոնի գլխավոր վարձակալները ասիացիներ են եղել։
Հրդեհի կոնկրետ պատճառը դեռ չի պարզվել, սակայն այն հաջողվել է տեղայնացնել: Համալիրի տանիքը մասամբ փլուզվել է, մոտակա շրջանների բնակիչներին խնդրում են փակել պատուհանները և մնալ տանը, քանի որ քիմիական նյութերի այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է առողջության համար վտանգ ներկայացնել: Gorenje-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինի մի մասը թունավոր ծխով է ծածկվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի մի մասը թունավոր ծխով է ծածկվել մայիսի 3-ի ցերեկը ։ Նախնական տվյալներով ՝ պատճառը գործարան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը։ 2 մարդ զոհվել է, 36–ը` վիրավորվել։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ Ղրղզստան
Ղրղզստանում պաղպաղակ տեղափոխող բեռնատարը վրաերթի է ենթարկել «Մանաս» էպոսը բաց երկնքի տակ կատարող 29 երեխաների։ Ինչպես հա...
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են 4 մեքենա և ավտոբուս. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պու...