Քաղաքականություն

Ժամանակն է փոփոխության․ նախկին ԱԳ նախարարները միացան Սրբազանի երթին

Ժամանակն է փոփոխության․ նախկին ԱԳ նախարարները միացան Սրբազանի երթին
Նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։Լրագրողի հարցին՝ ի՞նչ ուղերձով են այսօր միացել, Վարդան Օսկանյանն ասաց․«Ժամանակն է փոփոխության»։Իսկ…

Նախկին ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։


Լրագրողի հարցին՝ ի՞նչ ուղերձով են այսօր միացել, Վարդան Օսկանյանն ասաց․


«Ժամանակն է փոփոխության»։


Իսկ Արա Այվազյանը հավելեց, որ միացել են հանուն մեր հաղթանակի, մեր ապահովության, մեր ինքնության։ Նրա կարծիքով՝ իրագործելի է Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը, քանի որ այլ տարբերակ չկա։


Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան։


Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծմանը անհամաձայնություն հայտնած տավուշցիները նախ փակել էին միջպետական ճանապարհը, ապա որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Երևան։


Երթը առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250