Երևանում եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են մեկնել ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:
Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
Մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ հայտնի է Երևանում շարժման երթուղին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ...
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջ...
«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք»․ ինչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին,...