Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ եղանակը՝ ՀՀ-ում

Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, այսօր հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։


Երևանում նույնպես մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն