Հրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի

Auroranews-ին վաղ առավոտից ահազանգում են Դեղատան 13 հասցեում հրդեհի մասին։ Auroranews-ը կապ հաստատեց ՆԳՆ, որտեղից մեզ մանրամասներ ներկայացրին։


Այրվե է 5 տուն ընդհանուր 500 քառակուսի մետր։ 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր՝ նաև օպերատիվ խմբեր։ Հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: Հրդեհի տարածումը կանխվել է։


Հայտրանաբերվել է 1 դի։


Հրդեհի պատճառները դեռևս չեն նշվում: 


Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։


Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին: Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

Քաղաքականություն