ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ անօթևան է մնացել. կան զոհեր և անհետ կորածներ. Բրազիլիա
Բրազիլիայում ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ անօթևան է մնացել. ջուրը հեղեղել է 213 բնակավայր և խլել 29 քաղաքացու կյանք: Հայտնում են տելեգրամյան ալիքները:
Հորդառատ անձրևներն ու փոթորիկը պատել են Բրազիլիայի ամենահարավային նահանգը՝ Ռիո Գրանդե դու Սուլը, հորդառատ անձրևների պատճառով այնտեղ պատնեշ է կոտրվել, և ջուրը հեղեղել է 213 բնակավայր։ Զանգվածային ջրհեղեղի հետևանքով զոհվել է 29 մարդ, ևս 60-ը համարվում է անհետ կորած։
Ավելի քան 10 հազար տեղացիներ կորցրել են իրենց տները, ավելի քան 500 հազար սպառողներ մնում են առանց ջրի և էլեկտրաէներգիայի. Կադրերում երևում է, թե ինչպես են ջրի փոթորկոտ հոսքերը ոչնչացնում են ամեն ինչ իրենց ճանապարհին, իսկ կենդանիները հազիվ են կարողանում փախչել։ Տեսանյութում հազիվ են երևում ամբողջությամբ ջրով լցված տների տանիքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը աճել է
Մայիսի 2-ի առավոտվա դրությամբ Չինաստանում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հա...
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին քամին փոշու փոթորիկ և հրդեհներ է առաջացրել Իրկուտսկում
Վայրկյանում մինչև 28-30 մետր ուժգնությամբ քամին Իրկուտսկում փոշու փոթորիկ է առաջացրել և հրդեհի առաջացման մեծ վտանգ ստեղծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթ...