ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ են Կիրանցում հանում տեսախցիկները
Քննչական գործողություններն իրականացվում են ապրիլի 26-ին Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, երբ սև բերետավորները բիրտ ուժ են կիրառել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, հինգ քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց՝ տարբեր վնասվածքներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցում քննչական մարմինների ներկայացուցիչները տեսախցիկներ են հեռացնում։
Բաբայանի փոխանցմամբ՝ հիվանդանոցից իրավապահ մարմիները հաղորդում էին ստացել, դրա առթիվ հարուցվել էր քրեական վարույթ, ինչի շրջանակներում էլ քննիչը անհրաժեշտություն է տեսել տեսախցիկի ձայնագրության առգրավում անել։
Թե ինչո՞ւ առգրավվեցին տեսախցիկները այլ ոչ թե միայն կրիչը՝ Բաբայանը փոխանցեց քննչական գործողություն իրականացնող իրավապահների պարզաբանումը՝ այստեղ ամրացված տեսախցիկներն առանձին ձայնագրման համակարգ չունեն, ձայնագրությունը կատարվում է տեսախցիկի վրա դրված հիշողության քարտերով։
«Իրենց բացատրությամբ՝ դեպքեր են լինում, երբ հանում են հիշողության քարտը, սխալ են հանում կամ ժանգոտված է լինում եւ այն փչանում է», -ասաց նա։
Հարցին՝ եթե ապրիլի 26-ի իրադարձությունների առթիվ է, ապա ինչո՞ւ հենց այսօր են տեսախցիկները հանում, Բաբայանը պատասխանեց․ «Ես էլ տարբեր ենթադրություններ ունեմ, օրինակ՝ հեռացնում են տեսախցիկները, որպեսզի նոր գործողություն սկսեն, բայց, հաշվի առնելով իմ պնդումը, որ պետք է հնարավորինս արագ վերադարձվի տեսախցիկը եւ տեղադրվի ու նրանք համաձայնեցին, խոստացան մոտ երկու ժամից վերադարձնել, հույս ունեմ, որ քննչականը մասնակից չի դառնա սադրիչ գործողություններին»։
Մանրամասները՝ տեսանյութը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի փոդքաստում ծաղրել են աուտիզմով մարդկանց. համացանցի արձագանքը
Էս անգամ փորձեմ ինձ զսպել ու չվիրավորել որևէ մեկին, չնայած արժե, արդար կլինի, մանավանդ տափակագույն հումորի մասով, բայց լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևներից հետո Երևանում «ճանապարհները գետերի են վերածվել»
Համացանցում քաղաքացիները նոր կադրեր են հրապարակել Երևանում տեղացած հորդառատ անձրևներից: Auroranews-ին ահազանգած քաղաքացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց
Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։ Շարժումը հայտնում է, որ մայիսի 9-ին կհասնեն մայրաքաղաք։ Շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր՝ Երևանում տեղացած կարկուտից
Նոր կադրեր են տարածվել քիչ առաջ Երևանում տեղացած կարկուտից: Ավելի վաղ ևս հայտնել էինք, որ Երևանում հորդառատ անձրև ու կար...