Ուզում եմ բարի լինել Չինաստանի նկատմամբ. Թրամփը` մաքսատուրքերի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չի նախատեսում՝ վերջինիս կողմից Ռուսաստանից նավթ գնելու պատճառով: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մի քանի շաբաթից Հարավային Կորեայում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Ուզում եմ բարի լինել Չինաստանի նկատմամբ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրում է մաքսատուրքեր սահմանել Պեկինի դեմ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Չինաստանի ամենամեծ նավթի մատակարարն է։
Չինաստանը և ԱՄՆ–ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025-ի փետրվարին չինական բոլոր ներմուծումների վրա 10% մաքսատուրք սահմանեց։ Մարտին այն բարձրացվեց մինչև 20%, ապա, մի քանի փոխադարձ քայլերից հետո, չինական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքը հասավ 145%-ի, իսկ Չինաստան ամերիկյան մատակարարների համար տոկոսադրույքը՝ 125%-ի։
Այնուհետև կողմերը պայմանավորվեցին մայիսի 14-ից 90 օրովը փոխադարձաբար նվազեցնել առևտրային մաքսատուրքերը մինչև 10%։ Այսպիսով, Չինաստանը սկսեց 10% գանձել ամերիկյան ապրանքների ներմուծումից, ԱՄՆ-ն էլ չինական ապրանքների համար 30% սահմանեց, քանի որ գործում է 20% «ֆենտանիլի» մաքսատուրքը։ Գարնան վերջին ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Մարդկանց թևից բռնի, տանի հանձնի Ալիևին, էլի կասեն՝ «հզոր վարչապետ»․ ադրբեջանագետ
Ես սկզբունքորեն երբեք չեմ թիրախավորել «Քանդենք պետությունը» կուսակցությանը ֆանատիկ սիրով սիրող ՀՀ քաղաքացիներին։ Ես նրան...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Չայխան Հաջիզադեն անդրադարձել է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն նվիրված արարողության...
Կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Պուտինը խոսել է Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:...
Թուրքիային վաճառվող F-16-ներն օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ Փոլ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից F-16-ների օ...