ԱՄՆ-ում առեղծվածային հանգամանքներոով մահանում են Boeing-ի անսարքության մասին իրազեկող մարդիկ
The Seattle Times պարբերականը հայտնել է 45-ամյա Ջոշուա Դինի մահվան մասին՝ «հանկարծակի, արագ տարածվող վարակի» պատճառով։
Երկու շաբաթ առաջ նա հիվանդանոց էր տեղափոխվել շնչառական խնդիրների բողոքներից հետո։ Բժիշկները հայտնաբերել են բակտերիալ վարակ, որի պատճառով տղամարդու օրգանները խափանվել են։
Ջոշուա Դինը, Boeing-ի մատակարար Spirit AeroSystems-ի որակի նախկին աուդիտորը և առաջին ազդարարողներից մեկը, ով ասաց, որ Spirit-ի ղեկավարությունը անտեսել է Boeing 737 MAX-ի արտադրական թերությունները:
Դինը ցուցմունք է տվել Spirit-ի բաժնետերերի հայցի վերաբերյալ, ինչպես նաև բողոք է ներկայացրել Դաշնային ավիացիոն վարչությանը՝ պնդելով, որ Spirit-ում Boeing 737 արտադրական գծի որակի վերաբերյալ բարձրագույն ղեկավարության կողմից լուրջ և կոպիտ խախտումներ են եղել:
Ընկերությունը աշխատանքից ազատել է Դինին 2023 թվականի ապրիլին, և նա բողոք է ներկայացրել աշխատանքի դեպարտամենտին՝ պնդելով, որ իր աշխատանքից ազատելը վրեժ է ավիացիոն անվտանգության հետ կապված մտահոգություններ հայտնելու համար։
Երկու ամիս առաջ տարօրինակ հանգամանքներում մահացել է Boeing-ի նախկին ինժեներ Ջոն Բարնետը։ Բարնետը նաև ցուցմունք է տվել Boeing ընկերության դեմ։
62-ամյա Ջոն Բարնետի մարմինը հայտնաբերել են հյուրանոցի մոտ կայանատեղիում գտնվող ավտոմեքենայում։ Չարլսթոն շրջանի ոստիկանության տվյալներով՝ Բարնետը մահացել է ինքն իրեն հասցված հրազենային վնասվածքից։ Դիակի հայտնաբերման օրը Բարնետը պետք է ցուցմունք տար Boeing-ի դեմ դատավարության շրջանակներում։
Չնայած ոստիկանության զեկույցին, նրա ծանոթները վստահ են, որ նա չէր կարող ինքնասպանություն գործել: