Թբիլիսիում ցուցարարները շարժվում են դեպի կառավարության շենք, կրքերը չեն հանդարտվում
Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարների մի մասը խորհրդարանի մոտից Լեոնիձե փողոցով շարժվում է դեպի կառավարության շենք։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Ցուցարարների մի մասը մնացել է խորհրդարանի առջևի ու հետևի մասերում, ինչպես նաև կողային մուտքերի մոտ։ Խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը լարվել է երեկոյան ժամը 21.00-ին, այն բանից հետո, երբ ավարտվել է խորհրդարանի լիագումար նիստը, որում քննարկվում էր «ռուսական օրենք» անվամբ հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:
Ցուցարարները փորձել են շրջափակել խորհրդարանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել փակել խորհրդարանի կողային մուտքերը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել.
«Ստրուկներ, Ստրուկներ»,- վանկարկել են ցուցարարները։ Ցուցարարները ձեռքերը վեր են պարզել՝ ի նշան այն բանի, որ ցույցը խաղաղ է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին` «ազատել խորհրդարանի շենքի մուտքի և ելքի տարածքները»։ Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են ջրցան մեքենա և հատուկջոկատայիններ։
Հաղորդվում է, որ հատուկ ջոկատայինները պղպեղի սփրեյ են արձակել անմիջապես խորհրդարանի հետևի մուտքի մոտ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։
Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը, որի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները նաև ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։ Դրան ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախո...
Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես ասում եմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Փաշինյան
2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջական...
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է. Փաշինյան
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1...
Հնարավոր է՝ ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա․սահմանազատված տեղում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամ...