Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելու
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ ժամանել են Երևան` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մի կիրանցի։
Բնակիչները եկել են քննարկելու տարածքների փոխանակման թեման։
Նշենք, որ արդեն 11 օր է տավուշցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները:Թե կոնկրե...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմա...