Պատրաստ ենք աջակցել Գազայում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը․ Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ժամանակավորապես հյուրընկալել Իսրայելի ու «Համաս»-ի պաետրազմի գոտում գտնվող ձեռագրերը: Այս մասին է ասել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
«Մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի», - նշել է նա:
Միրզոյանը նաև հայտարարել է, որ Երևանը միանշանակ դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորմանը: «Մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100 հազար հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը», - ընդգծել է նա, նկատի ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը լքած հայերին:
Միրզոյանն ընդգծել է նաև, որ Հայաստանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։
Հայաստանը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ ՀՀ կառավարությունը տրամադրել է մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն դեռ չի տվել իր համաձայնությունը․ Ղազախստանի ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դ...
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:&...
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...