ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոշոր շինարարական ընկերություններին հորդորում ենք մասնակցել մրցույթին». Ավինյան
Բագրատունյաց 48/1 հասցեում նախատեսվում է կառուցել բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոց. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Այն լինելու է բազմաֆունկցիոնալ, որտեղ կանցկացվեն, ոչ միայն մենապայքարային, այլ նաև տարբեր մրցաշարեր։ Մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, բացակայում է միայն ՀԷՑ-ի տեխնիկական պայմանների համաձայնեցումը։ Այն ներկայացվելուց հետո փաթեթը կներկայացվի պարզ փորձաքննության։ Դրական եզրակացություն ստանալու դեպքում կուղարկվի համալիր փորձաքննության, այնուհետև կդրվի շինարարական մրցույթի»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մարզադպրոցի կառուցումը շատ կարևոր է Երևանի համար.
«Պլանավորում ենք նոր շենքում անցկացնել աշխարհի առաջնությունը: Ընդամենը 2 տարի ունենք շինարարությունն ավարտելու համար, խոշոր շինարարական ընկերություններին հորդորում ենք մասնակցել մրցույթին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քյոխը մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը պատմել է՝ ինչու է հարվածել լրագրողին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...