Հնդկաստանը կավելացնի սպառազինությունների արտահանումը. ՊՆ
Հնդկաստանի պաշտպանական արտահանումը, որը 2023-2024 ֆինանսական տարում գերազանցել է 2,5 միլիարդ դոլարը, կշարունակի ավելանալ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։
«2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլար) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 միլիարդ ռուփին (2,5 միլիարդ դոլար), և ես կարող եմ ասել, որ այն կաճի», - ասել է նա:
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ այսօր Հնդկաստանի պաշտպանական արտադրության ծավալը հասել է 12 մլրդ դոլարի։
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն՝ Հնդկաստանը 2023 թվականին ռազմական ծախսերի ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Նյու Դելիի սպառազինության ծախսերը կազմել են 83,6 միլիարդ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...
Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ․ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենա...
«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյ...