Թուրքիան ռուսական գազը փոխարինում է ամերիկյանով
Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան ExxonMobil էներգետիկ հսկայի հետ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) բազմամիլիարդանոց գործարքի շուրջ՝ փորձելով սահմանափակել իր կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից, գրում է Financial Times-ը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը ձգտում է ստեղծել «մատակարարումների նոր պորտֆել», որը թույլ կտա նրան ավելի քիչ կախված լինել որևէ մեկ գործընկերոջից։
Բայրաքթարը նաեւ ասել է, որ ամերիկյան ընկերության հետ քննարկվող երկարաժամկետ գործարքի շրջանակներում Թուրքիան կարող է տարեկան մինչև 2,5 միլիոն տոննա հեղուկ բնական գազ ստանալ։
Համաձայնագիրը կարող է տևել տասը տարի, հավելել է նա։ Exxon-ի հետ գործարքի կոմերցիոն պայմանները դեռ բանակցություների փուլում են։
Նմանատիպ հոդվածներ
Փորձագետն՝ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին․ NEWS
Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի...
ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլ է տվել հաշվարկներ կատարել ռուսական բանկերի հետ էներգետիկ ոլորտում
ԱՄՆ գանձապետարանը թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի, Կենտրոնական բանկի, «Սբերբանկ...
ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք. ԿԲ նախագահ
ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական...
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցուցակը գլխա...