ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք. ԿԲ նախագահ
ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` դա մասամբ կարող է պայմանավորված լինել «Միր» վճարահաշվարկային համակարգի խնդրի հետ, բայց շատ ավելի մեծ ու ազդեցիկ գործոններ կան` աշխարհաքաղաքական, տնտեսական, որոնք էական ազդեցություն են թողնում փոխանցումների շարժերի վրա։
Այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտ 50 տոկոսով, իսկ ոչ առևտրային բնույթի փոխանցումները` մոտ 55 տոկոսով։
Ըստ Գալստյանի` որոշ ժամանակ անց ԿԲ–ն հետազոտություն կանցկացնի նաև ՀՀ աշխատանքային միգրանտների հարցով, որտեղ ԿԲ–ն կարող է վարքագծային որոշակի միտումներ բացահայտել։
«Այսինքն` երբ և՛ ՌԴ–ում, և՛ ՀՀ–ում կա որոշակի ստեղծված իրավիճակ, արդյոք այդ մարդիկ նույն կամեցողությամբ ու նույն պլանավորմա՞մբ են շարունակելու աշխատել ՌԴ–ում, թե ոչ։ Ոմանք, օրինակ, ցանկանում են վերադառնալ ՀՀ, քանի որ հարաբերական այդ աշխատավարձերի ճեղքը շատ ավելի փոքր է հիմա, քան սրանից մի 10 տարի առաջ»,– ասաց նա։
Հետազոտության մեջ ԿԲ–ն հիմնականում կանդրադառնա ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտներին, քանի որ մյուս երկրներ մեկնողների ծավալը շատ ավելի փոքր է։ Թե երբ կանցկացվի այդ հետազոտությունը, Գալստյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ դեռ պլանավորում են։
Նմանատիպ հոդվածներ
Փորձագետն՝ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին․ NEWS
Էներգակիրները՝ գազը, նավթը, գյուղմթերք չեն, մսամթերք չեն, դրանք ռազմավարական ազդեցության գործիք են: Այս մասին NEWS.am-ի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ...
ՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրա...
Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի
Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցեն...