ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլ է տվել հաշվարկներ կատարել ռուսական բանկերի հետ էներգետիկ ոլորտում
ԱՄՆ գանձապետարանը թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի, Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»–ի և «Ալֆա» բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Ամերիկյան դեպարտամենտի կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ գործառնությունների արգելքը հանվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը։ Հնարավոր է նաև երկարաձգել թույլտվությունը։
Ֆինանսների նախարարության լիցենզիայում նշվում են նաև «Открытие», Совкомбанк, Росбанк, ВЭБ.РФ, «Зенит» և «Санкт-Петербург» բանկերը: Նախարարությունը պարզաբանել է, որ կդիտարկվեն նավթի և որոշ այլ էներգետիկ ռեսուրսների, ներառյալ LNG–ի, փայտանյութ, ածուխի և ուրանի արդյունահանման, արտադրության, վերամշակման, հեղուկացման, փոխադրման կամ գնման հետ կապված գործարքները: Լիցենզիան թույլ է տալիս նաև գործարքներ կատարել ռուսական բանկերի հետ՝ կապված ցանկացած միջոցներով էներգիայի արտադրության, մատակարարման կամ փոխանակման հետ։
Միացյալ Նահանգները սկսեց պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի դեմ 2022 թվականին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիան կպահպանի Ռուսաստանի նավթագազային նախագծերում իր բաժինը
Ճապոնիան մտադիր է պահպանել իր մասնաբաժինը Ռուսաստանում նավթագազային նախագծերում։ Տոկիոն դրանք կարևոր է համարում էնե...
ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 5,84 մլն բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5,84 մլն բարելով՝ մինչև 457,26 մլն բարել, հաղորդում է երկրի է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հե...
Գրոսսին խոստովանել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը մոտ է եղել միջուկային վթարի. Bloomberg
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը մոտ է եղել միջուկային վթարի՝ անօդաչու թռ...