ՌԴ չորս շրջանների երկնքում ուկրաինական 17 անօդաչու է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Կալուգայի շրջաններում խոցել են ուկրաինական 17 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական տասնյոթ անօդաչու թռչող սարք, որոնցից ինը Բրյանսկի, երեքը՝ Կուրսկի, երկուսը Բելգորոդի և երեքը՝ Կալուգայի շրջանների երկնքում», -նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
«Զելենսկու ճակատագիրն ակնհայտորեն կանխորոշված է». Պեսկով
Կրեմլն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը կանխորոշված է համարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:...
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել: Հայտնում են տեղի լրատվամիջոց...
ՄԱԿ-ի փորձագետները հաստատում են, որ ՌԴ-ն Հյուսիսային Կորեայի հրթիռ է օգտագործել Խարկովին հարվածելու համար
ՄԱԿ-ի փորձագետները հաստատում են, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռ է օգտագործել Խարկովին հարվածելու համար Խոսքը Hw...
ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ հինգ մարզի օդային տարածքում ոչնչացրել են 12 անօդաչու թռչող սարք, հայտնո...