Իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս. Պաղեստինի նախագահ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարծում է, որ իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
«Մի քանի օրից Իսրայելը ռազմական գործողություն կսկսի Ռաֆահ քաղաքում, քանի որ Գազայում մնացած բոլոր պաղեստինցիները հավաքվել են այնտեղ: Մեկ հարվածը բավական կլինի՝ նրանց բոլորին ստիպելու լքել Պաղեստինի տարածքը»,- ասել է Պաղեստինի նախագահը։
Ըստ Աբասի՝ եթե դա տեղի ունենա, ապա «աշխարհը ականատես կլինի Պաղեստինի պատմության ամենամեծ աղետին», հաշվի առնելով, որ արաբական հարևան երկրները՝ Եգիպտոսը և Հորդանանը, «վճռականորեն հրաժարվել են ընդունել պաղեստինցի փախստականներին»:
Իր ելույթի վերջում Աբասը դիմել է Միացյալ Նահանգներին՝ որպես «միակ երկիր, որը կարող է կանգնեցնել Իսրայելին՝ պահանջելով ազդեցություն ունենալ հրեական պետության վրա և ստիպել նրան հրաժարվել Ռաֆահում գործողության ծրագրերից»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի նկատմամբ
Զելենսկուց հետո Պորոշենկոն: ՌԴ ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ:...
Ով է աշխարհում ամենահզոր կինը ըստ Forbes-ի
Forbes-ը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվանել է աշխարհի ամենահզոր կին: Թվում է, թե նա կմնա Եվրահանձնաժողովի ընդմիշտ ղեկ...
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օր...
Դոնալդ Թրամփը ասել է, որ կարող է վերջ տալ պատերազմին՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա
Դոնալդ Թրամփը մասնավոր կերպով ասել է, որ կարող է վերջ տալ պատերազմին՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա՝ որոշ տարածքներ...