Հայրենիք չենք վաճառում. Մարիա Զախարովա
Ռուսաստանը մերժում է Արևմուտքում սառեցված ակտիվների դիմաց նոր տարածաշրջաններ զիջելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Գերմանիան պնդում է, որ սառեցված ռուսական ակտիվները պետք է անձեռնմխելի մնան, որպեսզի դրանք որպես լծակ օգտագործեն հակամարտության դադարեցման բանակցություններում և խրախուսեն Ռուսաստանին զիջումների գնալ:
«Չգիտեմ, թե ով ինչ է պնդում այնտեղ, բայց ակտիվները տարածքների հետ չեն փոխանակվում։ Մենք հայրենիք չենք վաճառում: Իսկ ռուսական ակտիվները պետք է անձեռնմխելի մնան, քանի որ հակառակ դեպքում արևմտյան գողությանը կհետևի կոշտ պատասխան։ Եվ դա արևմուտքում շատերն արդեն հասկացել են ։ Ցավալի է, որ ոչ բոլորը», – նշել Է Զախարովան իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...
Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ․ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենա...
«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյ...