Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը
Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գետազատ գյուղի վարչական տարածքում Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Վ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Ազատ գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել գետից ու մոտեցրել ավտոքարշակին:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում վթարված ավտոբուսի զոհերի և տուժածների թիվը աճել է
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյ...
Մետրոպոլիտենը նոր մանրամասներ է հայտնել տեղի ունեցած ողբերգական դեպքից
Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․«Հարգելի՛ ուղևորներ,Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը...
Ավտոբուսի վթարի զոհերի թիվը ավելացել է ևս մեկով
ՃՏՊ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում (թարմացված)Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազա...
3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյ...