ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյան
Ես սրան սպասում էի, որ նման խուլիգանություն պիտի անեն իմ հանդեպ, իմ տղայի հանդեպ՝ փորձելով ինձ լռեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը լինելով ոսկեպարցի, բողոքի առաջին իսկ օրերին պայքարում էր տավուշցիների հետ մեկտեղ:
«Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ես իմ պայքարից հետ չեմ կանգնելու, պայքարելու եմ իմ հողի համար, որ թուրք շան ոտքը չմտնի մեր տարածք: Իմ սկզբունքն է՝ մահ կամ ազատություն: Սրանով ինձ չեն վախեցնելու եւ արդարությունը կհաղթի»,-ասել է նա:
Մախսուդյանը նշել է, որ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, որը վերաբերում է երկրապահի անդամների հետ կապված միջադեպին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել, այնուհետեւ ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փորձում էին հեռացնել Բագրատ Սրբազանին, ուժ կիրառում մյուսների նկատմամբ
Ոստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբ․ «Այո, ինձ հրել են, փորձել են հեռացնել»,- պարզաբանել է Սրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունից Կիրանցի ղեկավարնին երաշխիք են տվել՝ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. առաջիկա օրերին կսկսենք այդտեղի սահմանազատումը. Փաշինյան
Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք, և ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը: Այս մասին, այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գառնիկ Դանիելյանը Տավուշի մարզից` Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը փակ պահելու մասին
Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...