ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. առաջիկա օրերին կսկսենք այդտեղի սահմանազատումը. Փաշինյան
Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք, և ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանին տրվող տարածքներում մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ:
«Դա փաստ է և փաստարկ, որի հետ մենք պետք է առնչվենք, պետք է հասկանանք, պետք է ինքներս այդ ինֆորմացիան, ընդ որում՝ ոչ նոր, վերլուծենք, և այդ թեմայի հետ պետք է առնչվենք: Ընդ որում, ես մեր սիրելի ժողովրդի ներկայացուցիչներին ասել եմ, չգիտեմ հետո սա ոնց կհնչի, ինչ կմեկնաբանվի, ոնց կօգտագործվի, ոնց կշահարկվի իմ դեմ, բայց դա կարևոր է, որ ես ասել եմ: Այն ինչ-որ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, մենք խոսում ենք քարտեզի վրա, գծի վրա, մոտավորապես, մենք չգիտենք տեղում որտեղ է լինելու, ոնց է արտահայտվելու:
Եվ Ոսկեպարի, Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, օրինակ, որ սա երևի մեր ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո սարքը ցույց է տվել, որ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա՝ մենք մտածել են, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է: Մենք պետք է գնանք տեղում նայենք և ես մարդկանց ասել եմ այն պրոբլեմները, որոնք կարող են ծագել:
Մենք տեսնում ենք, գիտենք ակնհայտորեն եզրային սահմանն անցնում է գյուղի պռնկով, առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի:
Մենք չգիտենք ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Հարցին՝ ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում, Փաշինյանը պատասխանեց. «Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք:
Հիմա, ճիշտն ասած, ես չեմ ուզում շատ աշխատանքային ինֆորմացիա բացել, այդ թվում՝ սեփականության վկայագրերը, այդ թվում՝ մնացած այլ փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնիության և հույժ գաղտնիության, նույնիսկ հատուկ կարևորության գրիֆի ներքո են, ուսումնասիրում ենք և բնականաբար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բնակիչների շահերը պահպանենք, պաշտպանենք, նրանց լսենք, նրանց ասածը փորձենք իրագործել, իրականացնել: Բայց ես կրկին ուզում եմ մի հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որի մասին խոսեցի, կարծես, առաջին հարցին ի պատասխան:
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չաննյութականացնի Հայաստանի պետական սահմանը:
Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ սահմանը:
Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն»,- հայտարարեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունից Կիրանցի ղեկավարնին երաշխիք են տվել՝ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են մարդիկ հարվածում բեռնատարի վարորդին, կոտրում մեքենայի դիմապակին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել էր հավաքվածների վրա: Կադրերում երևում է թե ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղվանից խաղաղ, անհնազանդության գործողություններ կլինեն, դասադուլներ կանենք. Բագրատ Սրբազան
ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փորձում էին հեռացնել Բագրատ Սրբազանին, ուժ կիրառում մյուսների նկատմամբ
Ոստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբ․ «Այո, ինձ հրել են, փորձել են հեռացնել»,- պարզաբանել է Սրբ...