Մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն առաջին պլանում․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները, եթե դրանք մշտապես գտնվեն Լեհաստանի տարածքում, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը զուտ ապակայունացնող բնույթ է կրում։ Անվտանգության այս ուղղությամբ տեղաշարժերը Լեհաստանին չեն ավելացնի, իսկ համապատասխան օբյեկտները հաստատ կդառնան [օրինական] թիրախ։ Մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն առաջին պլանում»,- ասել է Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ դաշինքի միջուկային ուժերի մոտենալը Ռուսաստանի սահմաններին սրում է սպառնալիքները։ Ուստի Մոսկվան ուշադիր հետևում է, թե ինչպես է Լեհաստանում զարգանում իր համար վտանգավոր օբյեկտների տեղակայման թեման։
Ավելի վաղ Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է իր մոտ տեղակայել ԱՄՆ-ի միջուկային զենքը: Նրա խոսքով՝ այդ հարցը բազմիցս քննարկվել է ամերիկացի գործընկերների հետ։ Դրա համար նա առաջարկել է օգտագործել Nuclear Sharing համակարգը։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն անուշադրության չի մատնի այդ թեման:
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վ...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...