Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
1915-ի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։ Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քեզբան Քոնուքչուն մասնավորապես նշել է. «Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»։
Ակցիային ներկա է գտնվել նաև Անի Քալքը, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին։ Նա նշել է, որ ժողովուրդը 109 տարի առաջ համակարգված կերպով բնաջնջվել է և բռնի արտաքսվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վ...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...