Պեսկովն անդրադարձել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովի ձերբակալությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովի ձերբակալությանը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Պեսկովը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ, սակայն հարկավոր է հիմնվել պաշտոնական տեղեկությունների վրա։
Պեսկովը նաև ասել է, որ իրեն հայտնի չեն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Իվանովին կասկածում են նաև պետական դավաճանության մեջ։
Ապրիլի 23-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով ձերբակալել է ՌԴ ՊՆ փոխնախարար Տիմուր Իվանովին կաշառք վերցնելու կասկածանքով։ 47-ամյա Իվանովը տարիներ շարունակ աշխատել է որպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ։
2016 թվականին տվյալ պաշտոնին նշանակված Իվանովը պատասխանատու էր Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի նախագծերի համար։ Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքների ժամանակ կաշառք ստանալու նպատակով։
Իվանովին կասկածում են հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ, որի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։ Առայժմ հայտնի չէ, թե որքան գումարի մասին է խոսքը։
Փոխնախարարը հերքում է իր հանդեպ մեղադրանքը։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»․ Մարուքյան
Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով...
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...
Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ․ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենա...
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...