Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն․ Ալիևի ներկայացուցիչ
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման իրական և եզակի հնարավորություն է ստեղծվել։ Այդ մասին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է բրիտանական BBC պարբերականին տված հարցազրույցում:
Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ:
Նա դրական է գնահատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև վերջին համաձայնագիրը և Ղազախի շրջանի չորս սահմանամերձ գյուղերի վերադարձն Ադրբեջանին և հավելել, որ այդպիսով Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են դե ֆակտո սահմանազատման գործընթացը:
Ամիրբեկովը հավելել է, որ տվյալ համաձայնությունը (դելիմիտացիային վերաբերող) ձեռք է բերվել կողմերի անմիջական շփման արդյունքում՝ երկկողմ հիմունքներով և առանց որևէ երրորդ կողմի մասնակցության։
«Դա ցուցիչ է այն բանի, որ մենք կարող ենք ինքներս լուծել խնդիրները»,- ասել է նա:
Էլչին Ամիրբեկովն ասել է, որ մինչ օրս մնում են չլուծված հարցեր:
«Ազգային օրենսդրության մեջ, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ ներկայիս տարբերակում հաստատվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում: Սա Հայաստանի տարածքային հայցն է Ադրբեջանի դեմ», - ասել է Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերացնի դա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վ...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...