Ու՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով երեք անանուն իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի:
«Իսրայելի իշխանություններն ի սկզբանե քննարկել են անցած շաբաթ Իրանի ներսում մի շարք ռազմական օբյեկտներին հարվածելու հարցը, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում գտնվող օբյեկտներին»,- գրում է թերթը։
Թերթի տվյալներով՝ Թել Ավիվին լայնամասշտաբ պատասխան տալուց հետ են համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ինչի արդյունքում Իսրայելն անցած ուրբաթ «ավելի սահմանափակ» պատասխան հարված է հասցրել։
Իսրայելի ավելի մեծ հարձակումը կմեծացներ մեծ տարածաշրջանային հակամարտության հավանականությունը, նշում է թերթը։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկեպարը երևի կմնա անկլավ. գյուղի ղեկավարը պատմել է երեկվա հանդիպման մասին
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը չի բացառել, որ իրենց համայնքը կմնա անկլավ։ Այդ մասին այսօր ասել է նա լրագրողնե...
Հայտնի է, թե Տավուշից ովքեր կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր կառավարության շենքում կհանդիպեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիս, Ոսկեպար, Կիրա...
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...